ԳլխավորԼուր

Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը, հաղթելով թուրք Մուհամեդ Կարավուշին,  4-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լավագույնի կոչումը։

Արսենն իր գոտեմարտերը Եվրոպայի առաջնությունում սկսեց քառորդ եզրափակիչից ու նախ 10։0 հաշվով հաղթեց  ուկրաինացի Քամիլ Քերիմովին, ապա կիսաեզրափակիչում կրկին 10։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին, դե իսկ եզրափակիչ գոտեմարտը թուրքի ըմբիշի հետ շատ կարճ՝ գրեթե 1 րոպե տևեց։