ԳլխավորԼուր

Գասպար Տերտերյանը` ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Գասպար Տերտերյան

Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 60 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հուլիսի 27-ի երեկոյան կայացած եզրափակիչ մենամարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Կևին Լո Գրասոյի նկատմամբ։

Նշենք, որ Գասպար Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 9:0 հաշվով հաղթելով ամերիկացի Ռոբերտ Ֆուգիտին։

1/8 եզրափակիչում հայ ըմբիշը պարտության էր մատնել ղազախ Յուսուֆ Աշպարովին (2:1), քառորդ եզրափակիչում` թուրք Յուսուֆ Քլջանին (8:0)։ Կիսաեզրափակիչում Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Աբոլֆազի Հոսեյն Միրշեքարին։

Հավելենք, որ Արարատ Վարդերեսյանը (71 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում 12:1 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։