ԳլխավորԼուր

15-ամյա Համլետ Մանուկյանը Թուրքիայում դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացքող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում 15-ամյա Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Նա լավագույն արդյունքը ցույց տվեց օղակների վրա վարժությունում՝ մինչ այդ ոսկե մեդալ նվաճելով նժույգաթափ վարժությունից։

Հիշեցնենք, որ նժույգաթափ վարժությունում մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալ։