ԳլխավորԼուր

Գագիկ Մկրտչյանը` ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ծանրամարտիկ Գագիկ Մկրտչյան

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 102+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը պոկեց 139 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր, հրելով 174 կգ նա ևս մեկ արծաթե մեդալ նվաճեց: Երկամարտի 313 կգ արդյունքով նա ԱԱ-ի փոխչեմպիոն է: Առաջինը Վրաստանի ներկայացուցիչն է:

Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ արդյունքով 7-րդն էր, 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն առաջինն էր երկամարտի 275 կգ-ով:

96 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Բրոնզե մեդալ էր նվաճել նաև 98 կգ քաշային Էմմա Պողոսյանը: