ԳլխավորԼուրՀայաստանս

Գյումրեցի ծանրորդը Եվրոպայի չեմպիոն է դարձել՝ հաղթելով թուրք մարզիկներին

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը:

61 կգ քաշային կարգում Մինասյանը գերազանցել է թուրք երկու մարզիկներին: Պոկում վարժությունում նա 114 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում գրանցել է 144 կգ արդյունք՝ 9 կիլոգրամով գերազանցելով թուրք մարզիկին։

Երկամարտում Գյումրիի Մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Ռաֆիկ Մինասյանը գրանցել է 258 կգ արդյունք՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Comment here