Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Հայ բռնցքամարտիկը Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկում էր ուկրաինուհի Տատյանա Դովգալի հետ։
Մեկ տարի առաջ նույն տարիքային խմբում Էլիդա Քոչարյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր Մոնտենեգրոյում։
Հիշեցնենք` առաջնությունն այս տարի անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Տղամարդկանց եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը։ Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 4 բռնցքամարտիկներ։