Հոկտեմբերի 21-ին Հայաստանում մեկնարկելու են բուհերի 2024-25 թթ. ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության քննությունները։
2024 թվականի բուհերի ընդունելության հեռակա ուսուցման միասնական քննական կենտրոնները 13-ն են՝ 7-ը Երևանում և 6-ը մարզերում, հայտնում են ԳԹԿ-ից:
Երևան
- թիվ 6, 135, 155, 168 հիմնական,
- թիվ 170, 189 և 190 ավագ դպրոցներ:
Մարզեր
- Գյումրու թիվ 10 հիմնական,
- Վանաձորի թիվ 5 ավագ,
- Գավառի թիվ 2 միջնակարգ,
- Գորիսի թիվ 3 հիմնական,
- Իջևանի ավագ,
- Կապանի թիվ 7 հիմնական դպրոցներ:
Հիշեցնենք՝ այս տարվա հեռակայի առաջին քննական օրը դիմորդները քննություն կհանձնեն «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա» առարկաներից։