ԳլխավորԼուրԿրթություն

Հեռակա ուսուցմամբ անվճար հիմունքով ԵՊՀ-ին հատկացվել է ընդամենը 13 տեղ, որից 3-ը՝ Արցախի համար

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

Հեռակա ուսուցմամբ անվճար հիմունքով Երևանի պետական համալսարանին հատկացվել է ընդամենը 13 տեղ, որից 3-ը՝ Արցախի Հանրապետության համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ. նոյեմբերի 26-ի N 1881-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ 2020-2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղերի բաշխումը:

Անվճար  հիմունքով հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի համար դիմումներն ընդունվում են մինչև 2020 թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Մասնագիտական քննություններն անցկացվելու են սույն թվականի դեկտեմբերի 21-23-ը: Յուրաքանչյուր մասնագիտության համար կսահմանվի մասնագիտական քննության անցկացման հատուկ օր, որի մասին հավելյալ կտեղեկացվի:

Մասնագիտական քննության անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է ընդունող հանձնաժողովը: Բանավոր քննությունը ձայնագրվում է, և արդյունքները պահպանվում են հրապարակվելուց հետո առնվազն 24 ժամ:

Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 միավոր: Գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականով:

Պետության կողմից ԵՊՀ-ին հատկացված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությանն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև ասպիրանտուրայի ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար պետք է դիմել ԵՊՀ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին (Ա. Մանուկյան 1, hեռ.՝ (010 ) 555-531, (060) 710-188, (091) 527-391):

Comment here