ԳլխավորԼուրՀայաստանս

Երևանում կանցկացվի ջահերով ավանդական երթը

Ջահերով երթ. 23.04.2024

Ապրիլի 23–ին ժամը 20:00–ին Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով ավանդական երթը, հայտնում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից։

«Ես ցեղասպանության ժառանգ եմ և իմ գոյությունն է, որ փաստում է` Արդարություն լինելու է»,- նշել են ՀԵՄ–ից` ավելացնելով, որ պայքարը շարունակվում է։

Ջահակիր դառնալու համար միությունն առաջարկում է նախապես գրանցվել։

Նշենք, որ ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքար՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։ Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews