ԳլխավորԼուրՀայաստանս

Մեծ Բրիտանիան առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնում է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը։

«Այսօր պատմական օր է հայկական հարցի առումով: Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցման ժամանակ որևէ առարկություն չեղավ:

Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին:

Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լոութոնին և համահեղինակներին` նախագծի այս հաջողության համար»,- ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։

Comment here