ԳլխավորԼուր

Բախում ուսանողների եւ անվտանգության աշխատակցիների միջեւ՝ Ռեդինգի համալսարանում (Անգլիա)

Ռեդինգի համալսարանի (Անգլիա, Բերքշիր, հիմն. 1892 թ. Օքսֆորդի համալսարանի խոշորացման շրջանակում) հետաքննություն է սկսվել անվտանգության աշխատակիցների եւ ուսանողների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Դեկտեմբերի 1-ին 9 ուսանող փորձել է գրավել համալսարանի՝ Կապիտալի շուկաների միջազգային կազմակերպության շենքը՝ այդպիսով աջակցություն հայտնելով գործադուլ իրականացնող համալսարանական աշխատակիցներին, տեղեկացնում է theguardian.com-ը։

Ուսանողները հայտարարել են, որ անվտանգության աշխատակիցները բիրտ ուժ են կիրառել։ Համալսարանի վարչակազմից էլ տեղեկացրել են, որ ուսանողներն են հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում 60 համալսարանների ավելի քան 40 հազար դասախոսներ ու տեխնիկական անձնակազմի աշխատակիցներ 8-օրյա գործադուլ էին անցկացնում՝ բողոքելով թոշակների նշանակման կարգից, աշխատավարձերից ու աշխատանքային պայմաններից։

Համալսարանների ու քոլեջների միության (UCU) կազմակերպած ակցիան անդրադարձել է գրեթե 1 միլիոն ուսանողների վրա, որոնց մեծ մասը, սակայն, պաշտպանում է գործադուլավորներին։

Comment here