ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Մեկնարկում է 2021-2022 ուստարում ՄՄՈՒՀ-երի (քոլեջների) բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակման դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը

ԲՊՀ

Սույն թվականի հուլիսի 15-ից Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակման դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացը, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

«Կից ձեզ ենք ներկայացնում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսուցանվող մասնագիտությունները և տեղերը, որոնց գծով թույլատրվում է 2021-2022 ուսումնական տարում միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակումը։

Ձեզ ենք ներկայացնում նաև «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը։

Դիմումները և փաստաթղթերը ընդունվելու են մինչև 2021 թվականի օգոստոսի 30-ը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 060 830-120, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 9:00-ից մինչև 18:00»։

Comment here