Գլխավոր

1 տարեկան երեխան, ում մայրը մահացել էր ՌԴ-ում, վերադարձել է Հայաստան. տեսանյութ

Ապրիլի 28-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունն այն մասին, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանությունից։

Գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու փոքրիկի վերադարձի գործընթացում ներգրավված կառույցների համագործակցությամբ հուլիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը 1-ամյա տղային բերել է հայրենիք։

Փոքրիկը հանձնվել է տատի խնամակալությանը։

Comment here