ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում հուլիսի 14-ին

Հանրապետության տարածքում հուլիսի 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ, տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 16-18-ին՝ ցերեկը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր սպասվում է 21-23, վաղը ցերեկը՝ 31-33, երեկոյան՝ 28-30 աստիճան։

Comment here