Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում մայիսի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +17-ից +19, վաղը ցերեկը՝ +31-ից +33, երեկոյան՝ +28-ից +30 աստիճան։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։