ԳլխավորԼուր

Թշնամու մոտ հայտնվածներից մեկը Գորիսի գյուղատնտեսական քոլեջի ուսանող է

Անդրեյ Գյագունց

Այս գիշեր թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվածներից մեկը Գորիսի գյուղատնտեսական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Անդրեյ Գյագունցն է։

Այս մասին նշված է քոլեջի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews