ԳլխավորԼուր

Ստեփանակերտն այս պահին հրետակոծվում է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչները հայտնում են, որ այս պահին քաղաքը հրետակոծվում է:

Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում լսվում են թնդանոթների կրակոցների և պայթյունների ձայներ հեռվում։ Քաղաքում միացվել է օդային տագնապի ազդանշանը։ Բնակիչները պատսպարվել են նկուղներում։

Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների» մասին:

Լուսանկարը՝ արխիվային