Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով Արցախի Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում, ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:
«Շրջանավարտների ծնողներին խնդրում ենք ցուցաբերել ողջախոհություն, չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար»,–նշված է հայտարարության մեջ: