ԳլխավորԼուր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը չի դադարեցնում գործունեությունն Արցախում

Արցախի պետական համալսարան (ԱրՊՀ)

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին նշված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

«Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասն ընթացքում է։

Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ տարաբնույթ ծրագրեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։ Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, ընդհանուր առմամբ 50կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։

Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին»,-նշված է գրառման մեջ։