ԳլխավորԼուր

Ամերիկյան ծրագիր՝ Հայաստանի ուսուցիչների ու դպրոցների վարչական աշխատողների համար

Ամերիկյան հաստատությունների հետազոտման 2022թ․ հանրակրթական դպրոցների ուսուցիչների ծրագրով ընդունվում են հայտեր Հայաստանի հանրակրթական դպրոցների որոշակի փորձառություն ունեցող ուսուցիչներից և վարչական աշխատողներից, որոնք ցանկանում են կրթական ծրագրում ներառել ամերիկյան հետազոտությունները կամ առաջարկել ամերիկագիտության ու հարակից թեմաների շուրջ մասնագիտացված սեմինարներ/աշխատարաններ մանկավարժների համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից։

Սա 5 շաբաթ տևողությամբ ծրագիր է ԱՄՆ տարբեր ակադեմիական հաստատություններում և սկսվում է 2022թ․ հունիսի սկզբին։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ․ հունվարի 9-ը։

Մասնակցության պահանջների ու ծրագրի մանրամասները՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք գրել amerstudiesyerevan@state.gov հասցեով: