ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իշխանությունները ձերբակալել են Այդահոյի համալսարանի չորս ուսանողների սպանության մեջ կասկածվողին. ուսանողները ավելի քան մեկ ամիս առաջ սպանված էին հայտնաբերվել իրենց անկողինններում, հաղորդում է NBCphiladelphia-ն։
2022-ի նոյեմբերի 13-ին կատարված սպանությունները ցնցել են Այդահո նահանգի Մոսկոու փոքրիկ քաղաքը, որտեղ արդեն հինգ տարի ոչ մի սպանություն չէր եղել: Համալսարանի 11,000 ուսանողների կեսը դադարել է հաճախել դասերի և անցել է հեռավար ուսուցման ձևի։
Իշխանությունները հայտարարել են, որ 28-ամյա Բրայան Քրիստոֆեր Կոհբերգերը ձերբակալվել է Փենսիլվանիա նահանգի ոստիկանության կողմից դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան Չեստնաթհիլ քաղաքում:
Կոհբերգերն այժմ պահվում է Փենսիլվանիայի բանտում ՝ առանց գրավով ազատվելու իրավունքի և նույն պայմաններով կպահվի Այդահոյի բանտում, որտեղ նա կհայտնվի արտահանձնումից հետո:
Հատկանշական է, որ Կոհբերգերը Վաշինգտոնի պետական համալսարանի քրեական արդարադատության և քրեագիտության ամբիոնի ասպիրանտ է: