ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն հիշեցնում է՝ ԳԹԿ-ի հաշվեհամարին պետք է գումար փոխանցել միայն միասնական քննությունների համար

ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել միասնական քննությունների համար, հիշեցնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

«Եթե Դուք/Ձեր երեխան/ ներբուհական քննություներ է հանձնելու, զանգահարեք այդ բուհ, իմացեք հաշվեհամարը և բանկում վճարեք ա՛յդ համարին:

Վճարեք դիմորդի՛ անունով, որովհետև, եթե սխալմունք լինի, այդ գումարը վերադարձնելիս դժվարություններ կարող են լինել:

Հ.Գ. Միասնական քննությունները հանրակրթական առարկաներից են, այսինքն, այն, որոնք երեխան ուսումնասիրում է դպրոցում:

Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մարզական մասնագիտություններով դիմողները՝ Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի, Ճարտարապետա֊շինարարականի որոշ մասնագիտությունների, Կոնսերվատորիայի, Թատերականի, ֆիզկուլտինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի դիմորդները»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընթանում է 2025 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews