Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Քոլեջ՝ ընտրյալների համար. այստեղ ընդունվելն ամենադժվարն է աշխարհում

Անգլիայում՝ աշխարհահռչակ Օքսֆորդում, կա մագիստրոսական քոլեջ ընտրյալների համար, որը կոչվում է «Բոլոր հոգիների քոլեջ» (All Souls College).

Այս բուհ ընդունվելու քննությունն ամենաբարդն է աշխարհում, չնայած որ հարցերի մեջ ո՛չ մաթեմատիկական բանաձեւեր կան, ո՛չ թեորեմների ապացուցում, ու ընդհանրապես՝ ոչ մի կոնկրետ առաջադրանք։

Վիճակագրության համաձայն՝ Օքսֆորդի բակալավրիատի 20 շրջանավարտներից 1-ն է կարողանում հանձնել քննությունը։

Անսովոր ուսումնական հաստատություն

All Souls քոլեջը հիմնադրվել է 1438 թվականին։ Այսօր նրա հիմնական գործառույթը դասավանդումն ու ակադեմիական հետազոտություններն են։ Շեշտը դրվում է հումանիտար, սոցիալական ու թեորետիկ գիտությունների վրա։

Կրթօջախի պատերը զարդարում են արվեստի բարձրարժեք ստեղծագործություններ։ Դրանց մեծ մասը յուղաներկով արված կտավներ են, որտեղ պատկերված են քոլեջի՝տարբեր ժամանակների նշանավոր աշակերտներն ու դասախոսները։

Քոլեջի դիզայնը ապշեցնում է միաժամանակ պրակտիկ ու շքեղ լինելով։ Նկարները սովորաբար նվեր են ստացվել կամ ստեղծվել են հատուկ պատվերով։ Հեղինակներից են, օրինակ, Գեյնսբորոն, Ֆիլիպ դե Լասլոն, Անտոն Ռաֆայել Մենգսը, Ջեյմս Թորնհիլը։ Նկարների հավաքածուն հասանելի չէ հասարակական ցուցադրության համար։

Բայց այստեղ ամենակարեւորն, իհարկե, դա չէ։ Ընդունելության քննությունները All Souls քոլեջում համարվում են ամենաբարդն աշխարհում։

Եվ չնայած 2009-ին փոփոխություններ են կատարվել հարցաշարում, դրանից շատ բան չի փոխվել։

Քոլեջում հրաժարվել են ամենաբարդ՝ էսսե գրելու պահանջից, երբ տրված մեկ բառի (գեղեցկություն, անմեղություն եւ այլն) մասին պետք էր 3 ժամ շարունակ գրել առանց կրկնվելու։ 100 տարվա ընթացքում բազմաթիվ դիմորդներ հենց այդ արգելքը չեն կարողացել հաղթահարել։

Այժմ քննական տոմսերից յուրաքանչյուրում ներառված են 4 խումբ հարցեր. 2-ը՝ ընդհանուր, 2-ը՝ հատուկ հարցերով։ Հատուկի մեջ մտնում են պատմությունը, փիլիսոփայությունը, անգլերենը ու գրականությունը։ Խմբերից յուրաքանչյուրից պետք է ընտրել 3 հարց ու պատասխանել։ Ամեն պատասխանի համար տրվում է 1 ժամ (քննության ընդհանուր տեւղությունն այդպիսով կազմում է 6 ժամ)։

Ընդհանուր հարցերն ամեն տարի փոխվում են։ Դրանք կարող են լինել ցանկացած թեմայով, ու երբ կարդում ես՝ մտածում ես՝ ո՞ւր է այստեղ քննություն։ Այդ խմբի հարցերից են, օրինակ՝

1. Արդյոք ինտելեկտուալ մարդը պետք է օգտվի թվիթերից։

2. Պետք է արդյոք թույլ տալ բանտարկյալին հեռուստացույց դիտել։

3. Կարո՞ղ ենք մենք ստիպողաբար ազատ դառնալ։

4. Արդյոք խիստ ընդգծված չե՞ն սահմանները ժամանակակից կրթական առարկաների միջեւ։

5. Արդյոք տնտեսության ֆինանսական հատվածն անցե՞լ է թույլատրելի սահմանները։

6.«Մարդու վարքագիծը չի փոխվում, փոխվում են միայն կարծիքներն այն մասին՝ ինչը արատ համարել, ինչը՝ ոչ». մեկնաբանեք այդ միտքը։

7. Ինչպե՞ս կարող են բառերը գեղեցիկ լինել։

Փիլիսոփայական բաժին

1. Պե՞տք է արդյոք տարբերություն դնել մարդկանց, նրանց մարմնի ու անձերի միջեւ։

2. Կարո՞ղ են հեղհեղուկ դրույթներն անհետեւողական լինել։

3. Համակարգիչները կարո՞ղ են մտածել։

4. Ինչ կարող էր սովորեցնել որեւէ հին փիլիսոփա ժամանակակից բարոյագետ-փիլիսոփայի։

5. Նայողի աչքերի մե՞ջ է գեղեցկությունը։

Անգլերենի հարցախումբ

Այստեղ կարող են հանդիպել այսպիսի տարօրինակ առաջադրանքներ՝ գրել մահախոսական կամ նկարագրել՝ ինչ է զգացել այս կամ այն գրական հերոսը որոշակի ժամանակահատվածում։ Կամ՝ որքանով կարելի է միջնադարյան անգլիացի բանաստեղծ, «անգլիական պոեզիայի հայր» Ջեֆրի Չոսերին համարել եվրոպական գրող։

Կամ տրվում է բառերի ցանկ՝ ապոկալիպսիս, դիալեկտ, հաջողություն, բանտարկություն,նամակ, վարվելաձեւ, ցավ, հարցեր, հանրապետականություն, Իքս մարդիկ, երիտասարդություն, կտակ… Առաջարկվում է այդ հասկացողությունները կիրառել ցանկացած ժամանակաշրջանի գրականության նկատմամբ։

Պատմության հարցախումբ

Այս խմբի հարց-առաջադրանքներից են՝

1. Ի՞նչ նպատակով էր Վիլհելմ Նվաճողը պնդում, որ իր ու Էդուարդ Խոստովանահոր կառավարման միջեւ ժառանգականություն կա։

2. Համաձա՞յն եք, որ ինչպես բոլոր հեղափոխություները՝ Ֆրանսիական հեղափոխությունն էլ էր շատ ռեակցիոն։

3. Միջնադարյան արքաները նման էին ժամանակակից խմիչք վաճառող ավտոմատ սարքերին։ Երբ նրանք չէին կատարում իրենց աշխատանքը, նրանց հանդիմանում էին այնքան ժամանակ, մինչեւ չէին անում այն, ինչ պետք է։ Քննարկել։

Եվ այսպես՝ արդեն պարզ է՝ ինչու է այդքան բարդ քննություն հանձնել Բոլոր հոգիների քեմբրիջյան քոլեջում։ Ոչ մի հարց չունի կոնկրետ ու հստակ ճիշտ պատասխան։ Բայց եւ նման վերացական հարցերով շատ հեշտ է ստուգել ցանկացած մարդու ինտելեկտն ու  մտքերի խորությունը, ինչպես նաեւ կրթվածության աստիճանը։

Դիմորդի մտքերին հետեւելով՝ քննողները որոշում են ընդունում՝ կարող է նա արդյոք գիտական ճեղքում կատարել որեւէ բնագավառում։ Եթե պատասխանը դրական է, ապա ուսանողը հետագա 7 տարին ստանում է քոլեջի կրթաթոշակը, ինչպես նաեւ ամբողջական հասանելիություն է ստանում ուսումնական հաստատության գիտական շտեմարանին։

Ամեն տարի Օքսֆորդի գրեթե 50 լավագույն ուսանողներ մրցում են All Souls քոլեջի կրթաթոշակի համար։ Այն ոչ ավել, ոչ պակաս՝ 1473 ֆունտ ստեռլինգ է։ Քննությունները սովորաբար հաղթահարում է 2-ից ոչ ավելի թեկնածու։

Թրգմ. usanogh.am-ի

Comment here