ԳլխավորՇոուբիզնես

«Մանկական Եվրատեսիլ — 2022». ուղիղ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ — 2022» երգի մրցույթի եզրափակիչը։

Մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։

Առաջինը ելույթ կունենա Նիդեռլանդների ներկայացուցիչը, մրցույթը կեզրափակի Ուկրաինայի պատվիրակը։ Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանն իր «Dance» երգով հանդես կգա 15 համարի ներքո։

Նշենք, որ այս տարվա մրցույթի ֆավորիտների շարքում են Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի ներկայացուցիչները։

Մրցույթի կարգախոսն է «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը` հայկական զարդանախշերով հոլը։