ԳլխավորԼուրՇոուբիզնես

Ռոբին ռոբոտը «Մանկական Եվրատեսիլ»-ի 4-րդ հաղորդավարն է

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է՝ Ռոբինը, տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից:

Ռոբինը նշում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մեծ երկրպագու է և միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում. «Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ Եվրատեսիլի բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Եվ Երևանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»։

Տեղեկացնենք՝ դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մյուս հաղորդավարներն են երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանը և դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանը: