Ժամանակի ընթացքում բուհերը և գիտահետազոտական կենտրոնները շատ դեպքերում կտրվել են իրարից, և բարձրագույն կրթության հետազոտական բաղադրիչը շատ հաճախ դուրս է մնացել, ինչը բացասական է ազդում կրթության որակի և կրթության գրավչության վրա, քանի որ ուսանողները բուհում ստացած գիտելիքները չեն կարողանում կիրառել աշխատանքում։
Այս մասին նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պատճառով ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ խնդրում, կոչ է անում և հանձնարարում է բուհական և գիտահետազոտական հաստատություններին սկսել քննարկում բուհական 8 կլաստերների ձևավորման նպատակով։ Մենք խնդրում, կոչ ենք անում և հանձնարարում ենք, որ բուհերը, գիտահետազոտական հաստատությունները միասին քննարկեն, թե որ բուհերը միասին և գիտահետազոտական ինստիտուտների հետ կարող են միավորվել և միասնական գործունեություն ծավալել ակադեմիական քաղաքում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։