ԳլխավորԼուր

ՀՀ 5 բուհերում գիտահետազոտական կենտրոններ կլինեն

Առաջիկա 3 տարիներին Հայաստանի 5 բուհերում կհիմնադրվեն գիտահետազոտական կենտրոններ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը` ներկայացնելով Համաշխարհային բանկի հերթական դրամաշնորհային ծրագիրը, որի շուրջ 10 տոկոսն ուղղվելու է հենց կրթության ոլորտի զարգացմանը։

22.6 մլն եվրոյի վարկային միջոցներից 2.6-ը, փոխնախարարի խոսքով, ուղղվելու է «Բուհական համակարգի կրթության որակի բարձրացում» վարկային ծրագրին։

Պետությունը ՀԲ-ից վարկ վերցրած միջոցները բուհերին է տրամադրվելու դրամաշնորհի տեսքով, բայց մրցակցային պայմաններով։