ԳլխավորԼուր

Բուհերի ընդունելության մրցույթի վերջին օրն է

Այսօր ժամը 23.59-ին լրանում է դրական միավորներ ստացած, բայց բուհերի ընդունելության հիմնական փուլից դուրս մնացած դիմորդների լրացուցիչ մրցույթի ժամկետը. dimord.am կայքում թափուր տեղերի համար կարելի է նշել մինչեւ 6 մասնագիտություն հանձնած երկու քննություններին համապատասխան։

Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին։

Հիշեցնենք, որ ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր:

Հավլենք նաեւ, որ հուլիսի 20-ի դրությամբ թափուր տեղերի համար դիմողների թիվը մեծ չէր։