ԳլխավորԼուր

Հեռակայի ընդունելության օտար լեզուների քննության օրն է

Այսօր հեռակա ուսուցման ընդունելության օտար լեզուների քննության օրն է, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Քննական կենտրոնները 10-ն են, 5-ական՝ մարզերում և Երևանում:

Անգլերեն հանձնողների նախնական թիվը 609 է, ֆրանսերեն հայտագրել է 7, գերմաներեն՝ 4 և իսպաներեն՝ 1 դիմորդ:

Մայրաքաղաքի քննական կենտրոնները տեղակայված են հետևյալ դպրոցներում.

թիվ 155 հիմն. դպրոց/100 դիմորդ/, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբ.
թիվ 168 հիմն. դպրոց,/80/, Աջափնյակ, Բաշինջաղյան 1-ին նրբ.
թիվ 170 ավագ դպրոց/92 դ./ Ավան, Թումանյան թաղ. 3
թիվ189 ավագ դպրոց/104 դիմորդ/, Դավիթաշեն, 1-ին թաղ, Տ.Պետրոսյան փողոց
թիվ 190 ավագ դպրոց/100 դիմորդ/, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2 թաղ.:

Թիվ 189 դպրոցի քննական կենտրոնում 104-ից 3-ական դիմորդ գերմաներեն ու ֆրանսերեն են հանձնելու, 1-ը՝ իսպաներեն: Մնացած դիմորդները անգլերեն են հայտագրել:

Իջևանում ու Գյումրիում 2-ական ֆրանսերեն հանձնող կա, Գյումրիում ևս 1-ը գերմաներեն է հանձնելու: