Հունիսի 7-ին մեկնարկում են 2022-2023 ուստարվա 12-րդ դասարանի շրջանավարտների քննությունները։ Առաջինը «Հայոց լեզու և հայ գրականություն»-ն է։
Հիշեցնենք, որ 12-րդցիների հաջորդ քննությունը «Հայոց պատմություն»-ն է՝ հունիսի 14-ին, ապա «Մաթեմատիկա»-ն՝ հունիսի 21-ին։
Հիշեցնենք՝ Հայաստանում 2023 թ. 12-րդ դասարանն ավարտում է 19.900 աշակերտ։