Մեկնարկում են հեռակա ուսուցման 2025-26 թթ. բուհական ընդունելության քննությունները: Հայտագրված է 5641 հոգի (2024-ին՝ 5062), քննություն է հանձնելու 4860-ը (անցյալ տարի՝ 5019), հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Քննական օրեր են՝ հոկտեմբերի 20-ը, 21-ը, 22-ը, այնուհետև՝ 24-ը, 25-ը, 26-ը:
Վաղն առաջին քննական օրն է՝ 1374 դիմորդ քննություն է հանձնելու «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից, նրանցից 530-ը՝ Երևանում:
Գործելու է 16 քննական կենտրոն, 5-ը՝ մայրաքաղաքում, 11-ը՝ մարզերում: Քննական կենտրոններից 2-ը քրեակատարողական հիմնարկներում են:
Երևանի քննական կենտրոնները տեղակայված են թ.թ. 135, 155, 20 հիմնական և թ.թ. 189, 190 ավագ դպրոցներում:
Քննության մեկնարկը՝ 10.00-ին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



