ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցներին հրահանգել է տեղադրել և պատշաճ կարգով պահպանել երկրի դրոշները:
«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ դպրոցներից մեկում նորանշանակ տնօրենը հանել է Արցախի դրոշը։
«Ուզում եմ հասկանալ ՝ նախարարության կողմից նման ցուցում է եղել է, թե եղել է տնօրենի ինքնագործունեությունը»,- հայտարարեց Խաչատրյանը:
Անդրեասյանը պատասխանեց, որ ցուցումները մեկն են եղել դրոշի վերաբերյալ` պատշաճ կերպով բոլոր դպրոցներում տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշին, որևէ այլ ցուցում չի տրվել: