ԳլխավորԼուր

Նախազգուշացում. Հայաստանում հնարավոր են հեղեղումներ

Գետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացնում է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված` Հայաստանում հնարավոր են հեղեղումներ։

«Պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ 8-9 աստիճանով, ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում կանխատեսվում է ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։