ԳլխավորԼուր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նոր տնօրեն ունի

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նոր տնօրեն ունի

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով։

Օրակարգային վերջին հարցի շրջանակում անցկացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով ստացվել է մեկ հայտ Մհեր Օթարյանի կողմից։

Տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ ԻՄ դասախոս Մհեր Օթարյանը կրթությունը ստացել է ԵՊՀ-ում և 2021 թվականից զբաղեցնում է ԻՄ փոխտնօրենի պաշտոնը։ Ներկայացնելով ԻՄ զարգացման իր ծրագիրը՝ նա ընդգծել է, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պետք է շարունակի պատրաստել որակյալ գիտամանկավարժական կադրեր ինչպես Տավուշի մարզի, այնպես էլ ողջ հանրապետության համար։

Ընտրության նպատակով կազմվել է հաշվիչ հանձնաժողով և հայտարարվել փակ, գաղտնի քվեարկություն։ Արդյունքում 15 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր Օթարյանն ընտրվել է ԵՊՀ ԻՄ տնօրեն։