ԳլխավորԼուր

Արամ Իսաբեկյանը չի նշանակվել գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր. ԿԳՄՍՆ

Արամ Իսաբեկյան

Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արամ Իսաբեկյանը, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Առ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չեն ներկայացվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի 2022 թ․ դեկտեմբերի 16-ին կայացած նիստի արդյունքները։ Հետևաբար, տարածվող տեղեկությունը, թե 2023 թ․ հունվարի 12-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է ռեկտորի նշանակման հարցը, որն այնուհետև հանվել է օրակարգից, չի համապատասխանում իրականությանը:

Նախարարությունը բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից տեղեկացվել է, որ նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր, որի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ արխիվային