ԳլխավորԼուր

Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ ռեկտոր

Դիանա Գալոյան

Այսօր, վերջապես, ՀՊՏՀ ռեկտորի «չարչարկված» հարցը ստացավ օրինական լուծում, և ընտրության արդյունքները հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Դիանա Գալոյանը։

«Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել ընկերներիս և ուսանողներիս այս ամիսների ընթացքում կողքիս լինելու և ինձ աջակցելու համար: Չնայած բոլոր դժվարություններին` արդարությունը հաղթեց»,-մսնավորապես նշված է գրառման մեջ։

Դիանա Գալոյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանին և նախկին փոխնախարար Գ. Թամրազյանին՝ «սկզբունքայնության և աջակցության համար»:

Հիշեցնենք, որ կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում ՀՊՏՀ ռեկտորի հաստատման հարցը հանվել էր օրակարգից՝ լրացուցիչ քննարկելու համար։

Comment here