ԳլխավորԼուր

«Ես զոհվել եմ հանուն Արցախի և հանուն Հայի գոյության». ֆլեշմոբ «Ֆեյսբուքում»

Զոհված զինծառայողների մայրերը, կանայք և հարազատները ֆլեշմոբ են սկսել։ Նրանք «Ֆեյսբուքում» հրապարակում են Ադրբեջանի դեմ պատերազմում զոհված իրենց հարազատի լուսանկարը և գրում․ «Ես զոհվել եմ հանուն Արցախի և հանուն Հայի գոյության»։

Ֆլեշմոբը մեկնարկել է երեկ երեկոյան, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խոսեց Արցախի կարգավիճակը նվազեցնելու ու պատերազմում պարտության մասին։

«Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,-մասնավորապես ասել էր նա։