Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Նոր Նորքում խաչքար է բացվել՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Կոթողի տեղադրման նախաձեռնությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանինն է: Բացման արարողությանը ներկա են գտնվել պատերզմում զոհված հերոսների ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները, Երևանի ավագանու անդամներ, հյուրեր:

«Պատերազմի ավարտից հետո որոշեցի, որ պետք է հուշարձան-խաչքար տեղադրեմ: Մենք մշտական կապի մեջ ենք պատերազմում զոհված հերոսների ընտանիքների հետ: Վարչական շրջանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել այդ ընտանիքներին»,- նշել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը:

Comment here