Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա:
«Զորքի ոգևորության ալիքը գնալով «անկառավարելի» է դառնում։ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։ Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Վահրամ Պողոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան հարձակման ժամանակ թշնամու 3 բրիգադ է ջախջախվել։ Թողնելով 60 սպանված մարտադաշտում՝ թշնամին խուճապահար փախել է։
Comment here
You must be logged in to post a comment.