Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

10 զինծառայող ողջ է. նրանց անունները սխալմամբ են հայտնվել զոհերի ցուցակում

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են.

«Հարգելի հայրենակիցներ,

Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի, Գևորգ Մանվելի Մանուկյանի, Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի և Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է, ողջ են:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ մեր զոհերի թիվն այս դեպքում 532 է։

Comment here