Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Բազմահազարանոց ցույց Լոս Անջելեսում՝ ի պաշտպանություն Արցախի

ԱՄՆ ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմամարդ բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջեւ:

Ցուցարարները ծածանել են Հայաստանի եւ Արցախի դրոշները եւ վանկարկել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» եւ «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»։

Տարբեր գնահատականներով՝ խաղաղ երթին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: «Հաղթանակի երթ»-ին հայերի կողքին է եղել նաև ԱՄՆ կոնգրեսական  Բրեդ Շերմանը, որն իր «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել է՝ իր համար պատիվ է եղել կանգնել հազարավոր ցուցարարների կողքին և դատապարտել Հայաստանի, Արցախի դեմ ադրբեջանցիների և թուրքերի  սանձազերծած ագրեսիվ գործողությունները: Գրության վերջում նա օգտագործել է #ArtsakhStrong հեշթեգը:

Comment here