Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՀՖՀ-ում հանձնվել են Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակները

ՀՖՀ-ում հանձնվել են Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակները

Հունիսի 5-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակների հանձնման արարողությունը, որը կազմակերպել էր «Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցաբար։

Թեկնածու ուսանողներից որպես մրցանակակիր ընտրվել են 4-ը՝ Ռազմիկ Ղաբանյանը, Արամ Հակոբյանը, Սիրեկան Աբրահամյանը և Հրայր Մելքոնյանը։ 

Միջոցառման ընթացքում Շանթի ծնողները՝ Գուրգեն և Էլեն Նավոյանները, նշեցին իրենց համար այս մրցանակի հիմքում դրված գաղափարների կարևորությունը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով ծրագրի նշանաբանը․ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։ Նավոյանները մասնակիցներին նվիրեցին «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը, որում ժողովված են Շանթի մտքերը։

ՀՖՀՀ-ի ռեկտոր Սալվա Նակուզին իր խոսքում շեշտեց, որ այս կրթամրցանակը չի սահմանափակվում միայն ֆինանսական աջակցությամբ, այն առաջին հերթին պատասխանատվություն է, որ դնում ենք մրցանակակիրների ուսերին. «Այսուհետ դուք պարտավոր եք միայն հաջողություններ գրանցել ձեր ուսումնառության մեջ և կարիերայում՝ հավատարիմ մնալով Շանթ Նավոյանի արժեքներին ու բարձր պահելով նրա հիշատակը»։

Այս կրթամրցանակի ծրագիրը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ՀՖՀՀ-ի ուսանող Շանթ Նավոյանի և պատերազմում զոհված մյուս բոլոր ուսանողների լուսավոր հիշատակին։  