«4090» կրթական հիմնադրամը հայտարարում է կրթավճարների աջակցության ծրագրի նոր շրջափուլի մասին՝ նախատեսված 2025-2026 ուսումնական տարվա համար։ Սա արդեն հինգերորդ տարին է, ինչ հիմնադրամը տրամադրում է մասնակի կամ ամբողջական կրթավճար այն ուսանողներին, ովքեր մասնակցել են 2016 և 2020 թվականների Արցախյան պատերազմներին կամ 2022 և 2023 թվականների սահմանային և մարտական գործողություններին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 15-ը, ժամը 23:59-ը:
Հայտադիմումները պետք է ներկայացվեն PDF ձևաչափով՝ մեկ նամակում և մեկ փաստաթղթում։ Նամակի վերնագրում պետք է նշել՝ «Հայտ 2025 անուն/ ազգանուն»։
Ընտրությունն իրականացվում է երկու փուլով. փաստաթղթերի նախնական դիտարկում ու անհատական հարցազրույց:
Դիմելու ձևաչափին, պայմաններին և պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews