ԳլխավորԼուր

Ֆրանսիացի սենատորը հանդիպել է UFAR-ի ուսանողների հետ

Ֆրանսիացի սենատորը հանդիպել է UFAR-ի ուսանողների հետ

Հայաստանում ֆրանսիական համալսարանը հյուրընկալել է սենատոր Պասկալ Ալիզարին։ Տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

«Ուրախ էինք ՀՖՀՀ-ում հյուրընկալել Ֆրանսիայի սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության ու զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ սենատոր Պասկալ Ալիզարին: Ավելի քան 1 ժամ տևած հանդիպման ընթացքում նա հետաքրքիր երկխոսություն ունեցավ բակալավրիատի շուրջ հարյուր ուսանողների հետ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ: Մտքերի ու կարծիքների փոխանակումն անցավ աշխույժ ու կառուցողական մթնոլորտում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիացի սենատորը հանդիպել է UFAR-ի ուսանողների հետ
Ֆրանսիացի սենատորը հանդիպել է UFAR-ի ուսանողների հետ