Պաշտպանության բանակի հրամանատարական կետում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին («Եղնիկներ»-ի հրամանատար):
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»:
ՊԲ լրատվականն էլ տեղեկացրել է, որ ԱՀ նախագահի հրամանագրով արցախյան գոյապայքարի և ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանը, ում զինվորական կենսագրությունը շարունակում է հերոսականության նոր դրվագներով հարստանալ սեպտեմբերի 27-ից սկսած ու շարունակվող մարտական գործողությունների ընթացքում, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման: Խորհրդանշական միջոցառումը տեղի է ունեցել բանակի մարտական կառավարման կենտրոնում՝ ՊԲ-ի բարձրագույն հրամկազմի ներկայությամբ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը՝ ստորև:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։