Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվել է Շիրակ Գասպարյանի անվան լսարան

Այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի անվան լսարան:

Լսարանի անվանակոչման արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, այլ պաշտոնատար անձինք, Շիրակ Գասպարյանի ընտանիքի անդամներ, ընկերներ, այլ հյուրեր:

Համալսարանում կայացել է նաև հուշ-ցերեկույթ՝ նվիրված Շիրակ Գասպարյանի հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել Շիրակի «Ցիրուցան իղձեր» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել ԵՊՀ ԻՄ նախաձեռնությամբ:

Շիրակ Գասպարյանն առաջին օրից մասնակցել է Արցախյան 44֊օրյա պատերազմին։ Հոկտեմբերի 9֊ին Թաղասեռ գյուղում ընկել է շրջափակման մեջ։ Արտակարգ իրավիճակում ստանձնել է հրամանատարի պարտականությունները։ Չենթարկվելով հակառակորդի պահանջներին՝ Շիրակը ստացել է հրազենային մահացու վիրավորում:

2021թ. ապրիլի 10֊ին ԱՀ նախագահի հրամանագրով Շիրակ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։

Comment here