Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը։
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորել, անվտանգ ու խաղաղ ծառայություն են մաղթել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, շրջանավարտների հարազատներ։
Շրջանավարտները հրաժեշտ են տվել համալսարանի մարտական դրոշին, ավարտական փաստաթղթերի հետ ստացել խորհրդանշական սպայական դաշույններ։
Comment here
You must be logged in to post a comment.