«Խոր ցավով տեղեկացանք, որ ադրբեջանաթուրքական ահաբեկչական հրոսակների սանձազերծած ագրեսիվ պատերազմում հերոսաբար զոհվել է Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և հարկում բաժնի առաջին կուրսի ուսանող, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ Արմեն Գեղայրի Աղեկյանը»,-նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։
«Ավա՜ղ, ընդհատվեց հայրենասեր հայորդու կյանքի ճանապարհը, բայց նա անմահացավ հայրենիքի պաշտպանության սրբազան պարտքը կատարելիս։
Չափազանց ծանր և դժվար է սփոփանքի խոսքեր գտնել այն երիտասարդների կորստի համար, ովքեր կենաց-մահու կռիվ տալով ոխերիմ թշնամու դեմ՝ իրենց կյանքի գնով ապացուցեցին, որ հայի ոգին հզոր է ու անկոտրում, որ հայրենիքը բացարձակ արժեք է, և որ նենգ թշնամին դատապարտված է պարտության։Գավառի պետական համալսարանի ռեկտորատն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Աղեկյանների ընտանիքին՝ կիսելով նրանց ծանր վիշտը։
Խոնարհվում ենք Արմեն Աղեկյանի և իր զինակից նահատակների սուրբ հիշատակի առաջ»,-նշված է գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։