ԳլխավորԽճանկար

Գագարինը կարող էր առաջինը չլինել. մի քանի փաստ՝ տիեզերական թռիչքի մասին

1961 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ մարդու առաջին թռիչքը տիեզերք։ Այն իրականացրեց Յուրի Գագարինը (1934-1968) «Վոստոկ-1» տիեզերանավով։

Ներկայացնում ենք այդ իրադարձությանն առնչվող մի քանի հետաքրքրական փաստեր։

1. 26-ամյա Գագարինին տիեզերագնացների խմբում ընդգրկել են՝ ընտրելով 3 հազար օդաչուներից։

2. Գագարինի թռիչքը տեւել է 108 րոպե։ Այդ ընթացքում տիեզերանավը անցել է 41 հազար կիլոմետր՝ Երկրի շուրջը մեկ պտույտ կատարելով։

3. Առաջին տիեզերագնացը կարող էր դառնալ Գերման Տիտովը, ով ավելի լավ էր պատրաստված։ Սակայն գլխավոր կոնստրուկտոր Կորոլյովը (այլ տվյալներով՝ ընտրող հանձնաժողովը) ընտրեց Գագարինին։ Տիտովը եւ Գրիգորի Նելյուբովը նախատեսվեցին որպես փոխարինողներ։ Ի դեպ, վերջինս այդպես էլ տիեզերք չթռավ, քանի որ որոշ ժամանակ անց հեռացվեց տիեզերագնացների խմբից՝ կարգապահությունը խախտելու համար, իսկ մի քանի տարի անց մահացավ դժբախտ պատահարից։

4. Տիեզերագնացների առաջին խմբի անդամ Վալենտին Բոնդարենկոն մահացել է բարոխցիկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով՝ առաջին թռիչքից մի քանի օր առաջ՝ 1961-ի մարտի 23-ին։

5. Տիեզերք ուղարկված առաջին մարդը կարող էր շնչահեղձ լինել, բայց արդեն Երկիր վերադառնալուց հետո. հերմետիկ սկաֆանդրի վրա անմիջապես չի բացվել այն կափույրը, որով պետք է օդ գար։ Գագարինը սակայն կարողացել է արագ վերացնել անսարքությունը։

6. Համակարգային ձախողման պատճառով Գագարինը նախատեսվայծ վայրից շեղվել է 2800 կմ եւ վայրէջք է կատարել Սարատովի մարզում։ Առաջինը տիեզերքից վերադարձած մարդուն դիմավորել են տեղի անտառապահի կինն ու դուստրը։

7. Մինչեւ մարդու առաջին թռիչքը տիեզերք ԽՍՀՄ-ը փորձեր է կատարել կենդանիների վրա, որոնցից 20-ը չեն վերադարձել։ Միայն Բելկան եւ Ստրելկան, Երկրի ուղեծրում մնալով 3 օր, բարեհաջող հետ են եկել։

8. Գագարինը թռիչքը սկսել է որպես ավագ լեյտենանտ, իսկ վայրէջք է կատարել արդեն որպես մայոր։ Աստղագնացների համար զինվորական կոչման այդպիսի բարձրացումը նախատեսել էր ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը։

9. Թռիչքից 2 օր առաջ Գագարինը հրաժեշտի նամակ է գրել կնոջը, եթե հանկարծ թռիչքն անբարեհաջող ելք ունենար։ Նամակը տվեցին կնոջը 1968-ի մարտի 27-ի աղետից հետո, երբ զոհվեց Գագարինը։

Comment here