ԳլխավորԼուր

Մահացել է Հարություն վարդապետ Պզտիկյանը

Կյանքի 84-ի տարում մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն, Մխիթարյան միաբանության անդամ, աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, արվեստաբան, գեղանկարիչ Հարություն վարդապետ Պզտիկյանը: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության էջում:

«Խորապես վշտացած ենք Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն, մեր շատ սիրելի Վարդապետ Հարություն Պզտիկյանի մահվան լուրի կապակցությամբ։ Վարդապետ Պզտիկյանը մեծ ներդրում է ունեցել բազմաթիվ շնորհալի հայորդիների կրթման գործում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում Վարդապետի ընկերներին և հարազատներին»։

Comment here